Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության՝ առայժմ պահեստային թեկնածուի դեմ մահափորձ է իրականացվել

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի կողմից պահեստային միասնական նախագահի թեկնածու հռչակված Ջամիլ Հասանլիի նկատմամբ իրականացվել է մահափորձ: Այս մասին հայտնել է «Ազադլըղ» թերթը:

Թերթի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան: Երբ Հասանլին տուն վերադառնալիս է եղել, նրա վրա լցրել են եռացած ջուր: Ականատեսների վկայությամբ՝ եռացած ջուրը լցրել են 2-րդ կամ 3-րդ հարկից: Սակայն Ջամիլ Հասանլիի թիկնապահները կարողացել են չեզոքացնել վտանգը:

Ականատեսները պնդում են, որ վերևից թափված հեղուկն ունեցել է առանձնահատուկ հոը: Ենթադրվում է, որ դա եղել է թունավոր նյութ: Ջամիլ Հասանլին ԺՈՒԱԽ-ի կողմից որպես պահեստային թեկնածու հռչակվելու արդեն իսկ հաջորդ օրը զգացել է, որ իր տան մոտակայքում ինչ-որ անձինք սկսել են հետևել իրեն: Նա հայտարարել է, որ ինքը զգացել է, որ իրեն սկսել են հետևել և որ իր իր բնակության վայրի մոտ սկսել են հայտնվել նորանոր անձինք:

Հիշեցնենք, որ Ջամիլ Հասանլիի փաստաթղթերը ԿԸՀ-ին են ներկայացվել օգոստոսի 24-ին: ԿԸՀ-ը պետք է 5 օրվա ընթացքում հաստատի կամ մերժի նրա թեկնածության գրանցումը: Հասանլին նախապես պարտավորվել է, որ եթե ԿԸՀ-ը հաստատի ԺՈՒԱԽ-ի հիմնական միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը, ապա կհանի իր թեկնածությունը:

Ադրբեջանի ԿԸՀ-ը այսօր չի հաստատել Իբրահիմբեկովի թեկնածությունը, ինչից հետո Իբրահիմբեկովը հայտարարել է, որ դատի է տալիս ԿԸՀ-ին: Իբրահիմբեկովի թեկնածության վերջնական չհաստատման դեպքում (ինչի մասին քչերն էին կասկածում ի սկզբանե) Ջամիլ Հասանլին դառնում է ադրբեջանական ընդդիմության (հիմնական) միասնական թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս