
Ադրբեջանական ընդդիմությունն ընտրել է իր պահեստային թեկնածուին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նիստը, որում ընտրել են միասնական պահեստային թեկնածու՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանի ԿԸՀ-ը կարող է չհաստատել միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:
Ձայների ճնշող մեծամասնությամբ որպես պահեստային թեկնածու է ընտրվել պատմության պրոֆեսոր, 61-ամյա Ջամիլ Հասանլին: Վերջինս շնորհակալություն է հայտնել իրեն նմանատիպ վստահություն ընծայելու համար և կոչ է արել ակտիվորեն պայքարել ավտորիտար վարչակարգի դեմ:
Նա պարտավորվել է հանել իր թեկնածությունը, եթե հաստատում և գրանցում ստանա Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը, ում փաստաթղթերը ԿԸՀ-ին են ներկայացվել երեկ: Հասնալին հանդիսանում է 2009 թվականին Ադրբեջանի մտավորականության ֆորումի հիմնադիրներից մեկը: