Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության պահեստային թեկնածուի փաստաթղթերը ներկայացվել են ԿԸՀ-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրանցման նպատակով այսօր ԿԸՀ-ին են ներկայացվել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահի պահեստային թեկնածու Ջամիլ Հասանլիի փաստաթղթերը:

Օրենսդրության համաձայն, ԿԸՀ-ն պետք է 5 օրվա ընթացքում դիտարկի փաստաթղթերը՝ կայացնելով թեկնածության հաստատման կամ չհաստատման մասին որոշում: Ջամիլ Հասանլիի թեկնածության առաջադրումը կապված է ԺՈՒԱԽ-ի հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցման հետ կապված դժվարությունների հետ:

Իբրահիմբեկովի փաստաթղթերը ներկայումս նույնպես գտնվում են ԿԸՀ-ում, և եթե հաստատվի նրա թեկնածությունը, ինչի հավանականությունը շատ փոքր է, ապա Հասանլին պարտավորվել է հանել իր թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս