Ծիլքար գյուղում բնակարանները ջեռուցում են վառելափայտով ու աթարով
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղը Ապարան քաղաքից գտնվում է 52 կմ հեռավորության վրա` Սպիտակ-Ապարան մայրուղու վրա: Համայնքն ունի 148 տնտեսություն` 562 բնակչով: Հիմնական զբաղմունքն, ըստ մարզպետարանի համայնքների մասին տրամադրված տեղեկատվության` անասնապահությունն է, զբաղվում են նաև հացահատիկային և կերային կուլտուրաների մշակմամբ:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա: Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները Ծիլքարում տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Անտառազորւկ այս համայնքում ևս բնակարանները մեծ մասամբ ջեռուցում են վառելափայտով ու աթարով:
Գյուղն ունի դպրոց, բուժկետ, դպրոց, դրադարան ու մանկապարտեզ: Այստեղ ևս կաթամթեքի իրացման հետ կապված խնդիրներ չկան:
Լուսանկարը` հեղինակի