Բաժիններ՝

Նորվեգիայի վարչապետը մի քանի ժամով գաղտնի վերածվել է տաքսիստի (տեսանյութ)

BBC-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը պատմել է, որ հունիսյան օրերից մեկի ժամանակ վերածվել է տաքսիստի և մարդկանց սպասարկել է մայրաքաղաք Օսլոյի փողոցներում:

Վարչապետն ընդգծել է, որ ցանկացել է նման կերպ շփվել հասարակ քաղաքացիների հետ այս տարվա սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և լսել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ նրանց կարծիքը:

Նա մանրամասնել է, որ տաքսին այն տեղերից մեկն է, ուր մարդիկ պատրաստ են պատմել իրենց հայացքների մասին: Վարչապետը, սակայն, տաքսի նստելուց առաջ փոխել է համազգեստը և կրել է արևային ակնոցներ, որպեսզի ուղևորները չճանաչեն իրեն:

Սակայն նրանցից մեկը, այնուամենայնիվ, ճանաչել է վարչապետին: Քաղաքացիների հետ վարչապետի շփվելը նկարահանվել է թաքցված տեսախցիկի օգնությամբ: Ենթադրվում է, որ դա կարող է օգտագործվել նրա նախընտրական կամպանիայի ժամանակ՝ որպես գովազդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս