Բաժիններ՝

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ կապված կենսաթոշակների ուշացման հետ

«Կան մարդիկ, որոնք որոշակի հին մեթոդներով փորձում են փող վաստակել անօրինական ձևով»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով վերջին շրջանում կենսաթոշակների վճարումների հետ կապված թերացումների մասին:

Նա նշեց, որ բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից և սեպտեմբերին հրապարկային կներկայացվեն, թե ինչպիսի չարաշահումներ են եղել և ինչ մեխանիզմներ են կիրառվել:

«Մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրում, որ առաջացել են այսպիսի պրոբլեմներ և վճարումների հետ կապված հերթեր էին առաջացել»,- չզլացավ ասել վարչապետը և հավելեց. «Դրանք պայմանավորված էին նոր համակարգի ներդրման հետ և այն դիմադրության հետ, որ դեռևս առկա է համակարգում»:

Տ. Սարգսյանի խոսքով՝ թոշակների վճարման համակարգում կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին հենց թղթային ձևակերպումների ժամանակ: Նա խոստացավ, որ սեպտեմբերին բոլոր բացերը կվերացնեն և նման խնդիրներ այլևս չեն լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031