Յուրի Վարդանյանը խնդրում է 100 միլիոն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մտադիր է կառավարությունից 100 մլն դրամ խնդրել՝ մարզական գույք ձեռք բերելու համար: Կառավարության օգոստոսի 8-ի նիստում նախարար Յուրի Վարդանյանը կներկայացնի որոշման նախագիծը:
Նախատեսվում է Հայաստանի թվով 29 մանկապատանեկան մարզադպրոցներ, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ և այլ մարզական հասարակական կազմակերպություններ ապահովել գույքով: