Բաժիններ՝

Հայտնիները ընտրում են հեծանիվը. ամենահայտնի հեծանվորդները

Հեծանիվ վարելը ոչ միայն լավ ժամանցի, այլև ֆիզիկական լավ պատրաստվածություն ունենալու միջոց է: Այս մասին տեղյակ են նաև մի շարք հայտնի աստղեր, ովքեր ընտրել են հենց այս փոխադրամիջոցը: Luxlux.net կայքը կազմել է այն աստղերի ցանկը, ովքեր սիրում են հեծանիվ վարել: Առաջինը հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերն է, ով 64 տարեկան հասակում նույնիսկ հաճախ է հեծանիվ վարում:

SHvartsnegger-na-velosipede

Կինոարվեստի մեկ այլ ներկայացուցիչ Ռայան Ֆիլիպը ևս հաճախ հրաժարվում է իր շքեղ սպորտային ավտոմեքենաներից ու հայտնվում հեծանիվի ղեկին: Հայտնի դերասանը հեծանիվ սիրում է վարել իր երեխաների ընկերակցությամբ: Ավստրալացի դերասան Ռասել Կրոուն, ով հեծանիվ վարելիս ամեն կերպ պապարացիներից թաքնվում է սև ակնոցներով և գխարկով, ևս նախընտրում է այս փոխադրամիջոցը:

Rassel-Krou-na-velosipede

Կարդացեք նաև

Հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը ևս հեծանիվի սիրահար է: Նա հեծանիվ վարում է ոչ միայն գեղեցիկ կազմվածք ունենալու համար. նա հեծանիվով կարող է հասնել սուպերմարկետ և գնել իրեն պետք եղածը:

Uma-Turman-na-velosipede

Հեծանիվ վարել սիրող աստղերի ցանկում է նաև երգչուհի Մադոննան: Վերջինս հեծանիվ սիրում է վարել դժվար և հոգնեցուցիչ համերգներից հետո: Կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, դերասանուհի Ջեսիկա Ալբան, երգչուհի Գվեն Սթեֆանին, երգչուհի, դերասանուհի Փերիս Հիլթոնը ևս հեծանվի սիրահարների շարքում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս