Բաժիններ՝

Ռոուհանիի երդմնակալությունն ապացուցեց, որ Իրանը չի գտնվում մեկուսացման մեջ. Աբբաս Արաղչի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան շահագրգռված է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ, ապա Լոնդոնը պետք է առաջին քայլերը ձեռնարկի տվյալ ուղղությամբ.

«Լոնդոնը պետք է նոր մոտեցում որդեգրի Թեհրանի հետ հարաբերություններում: Օգոստոսի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողակարգին ավելի քան 55 օտար պատվիրակությունների մասնակցելն ապացուցում է, որ Իրանը չի գտնվում մեկուսացման մեջ և վայելում է միջազգային վստահություն: Անարդար է խոսել այն մասին, թե վերջին մի քանի տարիներին ձախողվել է Իրանի արտաքին քաղաքականությունը»:

Օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հեռախոսազրույց էր ունեցել իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ և հայտնել, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է երկկողմանի հարաբերությունների ակտիվացման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս