Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել
Քիչ առաջ՝ ժամը 15:40-ին, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվեց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նրա խոսքով՝ իրեն ոստիկանության բաժանմունք են տարել ժամը 12:20-ին, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված երեք ժամը վաղուց արդեն լրացած է եղել:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ վրաններ տեղադրելու ակցիայի ընթացքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Արգիշտի Կիվիրյանն այդ քաշքշուկի հետևանքնով ոտքի և ձեռքի հատվածներում վնասվածքներ է ստացել: