Բաժիններ՝

Երկու օրում՝ երկու ինքնասպանություն բանակում. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 30-ին և 31-ին մահվան երկու դեպք է գրանցվել բանակում: Նախօրեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը նշում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ըստ նախնական տվյալների, Արման Մուրադյանը ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում՝ կրծքավանդակի ձախ շրջանում:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Երևանում տեղակայված զորամասերից մեկում: ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ հուլիսի 31-ին ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս