Կառավարելի՞ են արդյոք ակցիաները. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ու լայն թափ հավաքող անհնազանդության ակցիաները կվերածվե՞ն սոցիալական բունտի՝ հարցրինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:
«Ամեն բան հնարավոր է»: Հնարավո՞ր է, որ «անղեկավարելի» այս քաոսի հետևում փորձ է արվում իշխանությունների կողմից սեփականության վերաբաշխման, ինչի արդյունքում «սերնդափոխություն» կիրականացվի գծատերերի «ցանկում»:
«Կդժվարանամ ասել. ինձ թվում է՝ սա ավելի շատ նման է նրան, որ մարդիկ այլևս չեն ուզում այսպես ապրել, հասկանում են իշխանությունների վարած քաղաքականության անհեռանկարայնությունը, մարդիկ կանգնել են երկրի համար, որպեսզի իշխանությունների աշխատելաոճը փոխվի, վերանայվի:
Որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, սոցիալիստ Կիրո Մանոյանը գրեթե մտածում էր նույնպես, ինչպես լիբերալ, երբեմնի իրենց օպոնենտ Հրանտ Բագրատյանը»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: