Բաժիններ՝

20 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է քշել. «Եթե 100 դրամ եք տալիս, ուրեմն չեմ քշում, քշում եմ պարկ»

Քիչ առաջ Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու մոտակայքում, 20 համարի (4563 պետհամարանիշերով) ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան և հրաժարվել է շարունակել երթուղին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոբուսի ուղևորներից մեկը` Վահե Մխիթարյանը:

Վերջինիս խոսքով` երիտասարդ վարորդն իրեն բավական ջղաձիգ է դրսևորել և բոլոր ուղևորներից պահանջել է իջնել ավտոբուսից, երբ ուղևորները հայտարարել են, որ չեն պատրաստվում ուղեվարձի համար վճարել 150 դրամ:

«Ասում էր` եթե 100 դրամ եք տալիս, ուրեմն չեմ քշում, քշում եմ պարկ»,- վարորդի խոսքը մեջբերեց Վ.Մխիթարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ուղևորների մի մասը, այդ թվում և ինքը իջել են ավտոբուսից և հեռացել, իսկ ոմանք մնացել են, սակայն թե ինչով է ավարտվել այս պատմությունը, արդյոք վարորդը վերադարձե՞լ է ավտոպարկ, թե՞, ի վերջո, շարունակել է կատարել իր աշխատանքը, մեզ չհաջողվեց պարզել:

Հիշեցնենք, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 5-րդ օրն անընդմեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031