Միջհամայնքային ուղևորափոխադրումների թանկացման միակ հայտը մերժվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մինչ օրս 1 հայտ է ստացել միջհամայնքային ուղևորափոխադրումների գների փոփոխման վերաբերյալ: Ինչպես 168.am-ին հայտնեց նախարարության տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանը, երեկ քննարկվել և մերժվել է Իրինդ-Կաթնաղբյուր-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հայտը: Վերջինս առաջարկել էր ուղեվարձը 500 դրամից դարձնել 700 դրամ:
Դ.Մելքոնյանը հավաստեց, որ այս պահին որևէ այլ հայտ չի ներկայացվել նախարարություն: