Էրդողանը «Գեզի» այգու համար բողոքի դուրս եկածներին նմանեցրել է կրծողների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/fft64_mf1560850.jpeg)
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի «Գեզի» այգու համար բողոքի դուրս եկած մարդկանց նմանեցրել է «կրծողների»: Էրդողանի խոսքերով՝ ի սկզբանե ցուցարարների «թիրախում է գտնվել» Թուրքիայի տնտեսությունը.
«Որևէ տարբերություն չկա նրանց միջև, ովքեր կառավարության հետ խնդիր ունենալով, ցանկանում են վնաս պատճառել Թուրքիայի տնտեսությանը և 76 միլիոնին փոխադրող նավի հիմքում անցք բացել աշխատող կրծողների միջև: Նրանք ոչ մի կերպ կապված չեն ժողովրդի հետ»: