Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/3e6c7e566298dca564a375a70eacfb79.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ նախարարները քննարկել են Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը, հարաբերությունների քաղաքական ու տնտեսական ասպեկտներ, ինչպես նաև ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների հարցը:
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացին: