Բաժիններ՝

Միացյալ Նահանգները շաքարի համաշխարհային արտահանման նվազում է կանխատեսում

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության կանխատեսմամբ՝ 2026/27 սեզոնում շաքարի համաշխարհային արտադրությունը կկազմի 178,1 միլիոն տոննա (հում շաքարի հաշվարկով), ինչը մոտ 5%-ով ցածր է 2025/26 սեզոնի վերանայված ցուցանիշից։

«Հնդկաստանում, Եվրամիությունում, Ֆիլիպիններում և Ավստրալիայում շաքարի արտադրության կրճատումը կգերազանցի Չինաստանում և Ռուսաստանում արտադրության ծավալների աճը»,- նշում են վերլուծաբանները։

Համապատասխանաբար, կանխատեսվում է համաշխարհային արտահանման կրճատում 5%-ով՝ մինչև 61,5 միլիոն տոննա, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։ «ԱՄԷ-ի, Չինաստանի և Հնդկաստանի գնումների նվազումը կգերազանցի ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ներմուծման ծավալների աճը»,- ասվում է ամփոփագրում։

Քանի որ սպառման աճը կգերազանցի արտադրության աճի տեմպը, 2026/27 սեզոնի ավարտին շաքարի համաշխարհային պաշարները նախորդ տարվա համեմատ կկրճատվեն 12%-ով՝ մինչև 39,8 միլիոն տոննա, ինչը կլինի 2011/12 սեզոնից ի վեր ամենացածր ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30