Հնդկաստանը Նեպալին 1.62 միլիարդ դոլարի տնտեսական աջակցություն կտրամադրի
Հնդկաստանը Նեպալին կտրամադրի 1.62 միլիարդ դոլարի տնտեսական աջակցության փաթեթ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Նյու Դելիում Նեպալի վարչապետ Բալենդրա Շահի հետ բանակցություններից հետո։
Շահը Հնդկաստանի մայրաքաղաքում է երկօրյա այցով։ Սա Հնդկաստան նրա առաջին այցն է մարտին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։
Այցը տեղի է ունենում նաև օգոստոսին Հիմալայներում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո։ Աղետի հետևանքով շուրջ 1500 մարդ է զոհվել, ևս 5200-ը համարվում են անհետ կորած։

