Արարատը ևս չկա նոր Սահմանադրության նախագծում
Իշխանությունների ներկաայցրած նոր Սահմանադրության նախագծում ամբողջությամբ վերափոխված են նաև պետական խորհրդանիշների նկարագրությունները:
Նոր Սահմանադրության նախագծի հոդված 16-ով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»։
Գործող Սահմանադրության տեքստում օրենքով սահմանվում է միայն օրհներգը, իսկ պետական դրոշն ու եռագույնը նկարագրված են։ Նշված է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

