Հորմուզի նեղուցով նավագնացությունը մեկ շաբաթում նվազել է 15%-ով
Նոյեմբերի 12-18-ը Հորմուզի նեղուցով անցել է 263 նավ՝ նախորդ շաբաթվա 308-ի դիմաց։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO):
Խնդրի մասշտաբն ավելի մեծ է․ ներկայում նեղուցով նավագնացության ինտենսիվությունը հակամարտության մեկնարկից առաջ գրանցված մակարդակից մոտ 65%-ով ցածր է։ Անցնող նավերի շուրջ կեսը էներգակիրներ է տեղափոխում։
Մեկ շաբաթվա ընթացքում UKMTO-ն հաստատել է լցանավերի վրա վեց հարձակում՝ չորսը անմիջապես Հորմուզի նեղուցում, երկուսը՝ Պարսից ծոցում։ Երկու նավ օգնության կարիք է ունեցել։
Նավերի խորտակման մասին հաղորդումներ չկան, սակայն մյուս հարձակումների հետևանքները դեռ հայտնի չեն։

