ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը գրում է. «Նախկին ՀՀ ոստիկանապետի, իսկ այժմ՝ ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը, որը փախել է Հայաստանից, նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին ու իբր սենսացիոն բացահայտումներ անելով։
Ծիծաղելի է, երբ Հայաստանից փախածները խոսում են Հայաստանում պայքարող, քաղաքական հետապնդումների ենթարկվող, բայց պայքարից չհրաժարվող մարդկանց մասին։
Հ.Գ. Մեր մասին սուտ մի՛ խոսիր, այլապես քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, որ չես կարողանա գալ Հայաստան և ստիպված կլինես փախչել նաև Ռուսաստանից»։

