Սաուդյան Արաբիան պատրաստվում է հուսիների դեմ երկարատև պատերազմի
Սաուդյան Արաբիան պատրաստվում է նրան, որ Եմենի հուսիների դեմ պատերազմը կշարունակվի առնվազն մինչև 2027 թվականի վերջը՝ չնայած ռազմաճակատում կրած անհաջողություններին և սաուդյան քաղաքների ուղղությամբ հուսիների պարբերական հարձակումներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հուսիները սպառնացել են Ադենին, հարվածել են Էր Ռիադում գտնվող նավթային Saudi Aramco ընկերության կենտրոնակայանին և խաթարել ավիահաղորդակցությունը՝ ստիպելով հետաձգել մի շարք խոշոր միջազգային միջոցառումներ։
Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները կարծում են, որ հարձակողական գործողություններում ԱՄՆ ռազմական աջակցությունը կարող է փոխել հակամարտության ընթացքը։
Միևնույն ժամանակ, Իրանի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ ավելի լայն համաձայնության ձեռքբերումը կարող է հանգեցնել նաև Եմենում ռազմական գործողությունների ավարտին։

