Բաժիններ՝

Telegram-ը երրորդ օրն անընդմեջ կոտրում են թարմացումից հետո․ հետազոտողները նոր խոցելիություն են հայտնաբերել

Telegram մեսենջերը թարմացումից հետո արդեն երրորդ օրն անընդմեջ կիբերհարձակումների թիրախում է։ Մշակողները չեն հասցնում վերացնել անվտանգության լուրջ խոցելիությունները, իսկ նոր թարմացումները գրեթե չեն օգնում։ V12 հետազոտական խմբի մասնագետները հայտնաբերել են հերթական խոցելիությունը, որը հնարավորություն է տալիս վիջեթների միջոցով վերահսկողություն հաստատել օգտատիրոջ հավելվածի նկատմամբ։

Նոյեմբերի 10-ին Պավել Դուրովը գրել էր, որ վիջեթների նոր գործառույթի շնորհիվ չաթերում ցանկացած հաղորդագրություն կարող է վերածվել փոքրիկ հավելվածի՝ վճարման ներկառուցված հնարավորությամբ։

Սակայն, ինչպես նշել են մասնագետները, մեսենջերի անվտանգության բազմաթիվ բացերի պատճառով այժմ ցանկացած հաղորդագրություն կարող է վիջեթի միջոցով կոտրելու հնարավորություն ստեղծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30