«2017թ. Կարեն Վարդանյանի և Վիգեն Սարգսյանի հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք… հետո եկան ուրիշները, որոնց ամենահաճախ ասված խոսքերն էին՝ «քեզ պետք է, դու էլ զբաղվի»». Ավետիք Քերոբյան
Ավետիք Քերոբյանը գրել է. «Մանրափափուկի (Microsoft) գլոբալ խափանումը արդեն 12 ժամին է մոտենում։ Եթե դուք դեռ չեք զգացել, ուրեմն լավ ռեժիմով եք ապրում, օրվա կեսը գործով չեք զբաղվում։
2017 թվի դեկտեմբերին Կարեն Վարդանյանի և Վիգեն Սարգսյանի հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ Զինված ուժերի ավտոմատացված կառավարման համակարգը պետք է խարսխված լինի սեփական (սուվերեն) միջուկով Լինուքս օպերացիոն համակարգի վրա։ Այդ ժամանակ ես` նվաստս, ի թիվս այլ բաների, զբաղված էի նաև վերոնշյալ կառավարման համակարգի մշակման և ներդրման հայեցակարգը ավարտին հասցնելով։
Հետո եկան ուրիշները, որոնց ամենահաճախ ասված խոսքերն էին «քեզ պետք է, դու էլ զբաղվի»։
Բագրևանդ ՕՀն կա, ապրում և աշխատում է, ում կհետաքրքրի, ասեք կազմակերպեմ»:

