Բաժիններ՝

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը

Մի շարք միջազգային ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա կատարվող չվերթերի կասեցումը Եմենի հութիների կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի շարունակվող հարձակումների ֆոնին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հնդկական Akasa Air ավիաընկերությունը հայտարարել է, որ դեպի Էր Ռիադ և Ջիդդա բոլոր չվերթերը կասեցված կմնան մինչև նոյեմբերի 30-ը՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված մտահոգությունները։

Մեկ այլ հնդկական ավիաընկերություն՝ IndiGo-ն, երկարաձգել է դեպի Էր Ռիադ և Դամմամ ծառայությունների կասեցումը մինչև նոյեմբերի 30-ը, իսկ դեպի Ջիդդա և Մեդինա կատարվող չվերթերը չեղարկված կմնան մինչև նոյեմբերի 21-ը։

Air India-ն և Air India Express-ը նույնպես կասեցրել են դեպի Էր Ռիադ, Ջիդդա և Դամմամ չվերթերը մինչև նոյեմբերի 14-ը։

Եվրոպական ավիափոխադրողները հայտարարել են ավելի երկար կասեցումների մասին։ Նիդեռլանդական KLM ավիաընկերությունը չեղարկել է դեպի Էր Ռիադ և Դամմամ չվերթերը մինչև նոյեմբերի 27-ը, մինչդեռ British Airways-ը կվերսկսի Լոնդոն-Էր Ռիադ չվերթը 2027 թ. հունվարի 11-ին։

ԱՄԷ-ի Etihad Airways-ը դադարեցրել է դեպի Էր Ռիադ և Դամմամ չվերթերը մինչև նոյեմբերի 19-ը, իսկ Օմանի SalamAir-ը չեղարկել է նույն երկու քաղաքներ իրականացվող չվերթերը մինչև նոյեմբերի 30-ը։

Օդային երթևեկության խափանումները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայի օդանավակայանների, էներգետիկ օբյեկտների և այլ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Էր Ռիադում գտնվող «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի վրա հութիների իրականացրած բազմաթիվ հարձակումներից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30