ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունում զսպվածություն է ցուցաբերում դաշնակիցների խնդրանքով. Թրամփ
Վաշինգտոնը Թեհրանի հետ առճակատման ընթացքում կտրուկ քայլեր չի ձեռնարկում մերձավորարևելյան դաշնակիցների խնդրանքով, որոնց ձգտում է պաշտպանել։ Այս մասին նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Սթիվեն Սմիթին տված հարցազրույցում։
«Ես կարող էի անմիջապես վերջ տալ սրան։ Այն երկրների խնդրանքով, որոնց ձգտում եմ պաշտպանել, մենք գործում ենք մի փոքր ավելի երկար, մի փոքր ավելի քաղաքակիրթ ձևով։ Սաուդյան Արաբիան խնդրեց ինձ՝ խնդրում ենք, պարզապես որոշ ժամանակ ամեն ինչ թողեք այնպես, ինչպես կա», – նշել է Թրամփը լրագրողի YouTube-յան ալիքում հրապարակված հարցազրույցում։
Թրամփի պնդմամբ՝ նմանատիպ սպասողական դիրքորոշում ունեն նաև Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Բահրեյնը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ականջալուր է եղել գործընկերների խնդրանքներին և որոշել է ավելի զուսպ գործել, թեև խոստովանել է, որ լիովին չի կիսում այդ մոտեցումը։

