Բաժիններ՝

Ավտոմեքենայից կատարված գողության դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդումը ստացվեց նոյեմբերի 1-ին։ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտ Աշտարակի խճուղում կոտրել էին կայանված «Ման» մակնիշի մեքենայի ծածկոցի փականը և գողացել երկու մարտկոց, երկու մարտկոց էլ հանել-տարել էին նույն խճուղում կայանված «Կամազից»։

Եվս մեկ հաղորդում ստացվեց նոյեմբերի 7-ին։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն հայտնեց, որ Եղվարդում կայանված իրենց թրթուրավոր էքսկավատորից գողացել են երկու մարտկոց։

Համադրելով փաստերը և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նաիրիի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ հավաստի տեղեկություն, որ այս գողությունները կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։
Նա ձերբակալվեց, տեղափոխվեց Նաիրիի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։

Նա ընդունեց, որ այդ օրերին ինքն է գողացել նաև Երևանի Միկոյան փողոցում կայանված մեքենայի մարտկոցներն ու տարաներով դիզվառելիքը, Վանաձորի Մոսկովյան փողոցում կայանված ավտոկռունկի և «Վոլվո» մակնիշի մանիպուլյատորի երկուական մարտկոցները։

Հիշյալ գողոնների մի մասը հայտնաբերվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30