Գառնիկ Ավետյանը՝ Վահե Ավետյանի որդու մասին. Ես իրեն դիմում եմ՝ շարքային Ավետյան, ինձ պատասխանում է՝ լսում եմ, պարոն գեներալ

Գրեթե մեկ տարի է՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը, որին, սակայն, ծեծի ենթարկված, այնուհետև հոսպիտալում մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատները չեն մասնակցում: 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ դատական նիստերին չեք մասնակցում Դուք նիստերին չեք մասնակցում, Վահե Ավետյանի հայրը՝ Գառնիկ Ավետյանը պատասխանեց. «Չեմ մասնակցում, որովհետև ես առողջական խնդիրներ ունեմ, այդ պատճառով չեմ մասնակցում: Ինչ վերաբերվում է դատավարությանը, դատավարությունն ընթանում է: Ես հուսով եմ, որ բոլոր մեղավորներն էլ արժանի պատիժը կստանան՝ ըստ օրենքի»:

Հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ կատարված միջադեպի մասին Դուք չեք խոսում, Գառնիկ Ավետյանը պատասխանեց. «Այդ դեպքից ես հիմա չեմ կարող խոսել: Հիմա դատավարությունն ընթանում է: Ես ի՞նչ խոսեմ: Դատավարությունը նորմալ, իր հունով ընթանում է»:

Մի առիթով Գառնիկ Ավետյանն ասել էր, թե ցանկանում է Վահե Ավետյանի որդուն զինվորական հագուստով տեսնել: Այս առնչությամբ մեր հիշեցմանն ի պատասխան, նա ասաց. «Այո… Հիմա էլ հագնվում է: Ես իրեն դիմում եմ՝ շարքային Ավետյան: Ինձ պատասխանում է՝ լսում եմ, պարոն գեներալ»:

Կարդացեք «168 ժամի» այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս