Շոլտ Նեմեթը ԵԽԽՎ ամբիոնից քննադատեց ՀՀ իշխանություններին. «Եպիսկոպոսների ձերբակալությունը համահունչ չէ հիմնարար ժողովրդավարական ազատություններին»

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ (ECPA) խմբի անունից ելույթ ունեցած Շոլտ Նեմեթը քննադատեց ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը:

Նա նախ նշեց, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու Հայաստանի ընտրություններին։

«Միայն մեկ դիտարկում կցանկանայի անել և ձեր ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա։ Կրոնի ազատությունը պետք է հարգվի, և եպիսկոպոսների ձերբակալությունը համահունչ չէ հիմնարար ժողովրդավարական ազատություններին։ Նաև կցանկանայի ողջունել մեր նոր գործընկերներին կազմակերպությունում, և հուսով եմ, որ ապագայում մենք կկարողանանք աշխատել մեր կազմակերպության հիմնական սկզբունքներին համահունչ»,- նշեց Նեմեթը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930