Փորձ է արվել մեզ համոզել՝ կա «ազգային շահ», որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախությա օրվա առթիվ․
«Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։
Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը։
Մենք դա արեցինք մեծ դժվարությամբ, զոհողություններով, ցավով ու արյամբ, բայց մենք արեցինք դա։
Եվ հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

