Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-ին Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Regional Studies Center, RSC) հիմնադիր տնօրեն, քաղաքական և միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, հայտնում է Agos-ը։
Օրեր առաջ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը հայտնել էր, որ Կիրակոսյանը գործնական այցով գտնվում էր Ստամբուլում, որտեղ նրա առողջական վիճակը վատացել էր։ Նրա մոտ ախտորոշվել էր ուղեղային արյունազեղում, ինչից հետո նա տեղափոխվել էր Օքմեյդանիի պրոֆեսոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
«168 Ժամը» ցավակցում է Ռիչարդ Կիրակոսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին:

