ԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը Պեկինում՝ ՇՀԿ-ի կենտրոնակայանում, ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրը։

Փաստաթուղթը նախատեսում է ԵՏՀ-ի և ՇՀԿ-ի քարտուղարության ներկայացուցիչների համատեղ մասնակցությունը մի շարք միջոցառումների, տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև տնտեսական թեմաներով վերլուծական նյութերի ու զեկույցների պատրաստում։

Նախատեսվում է համագործակցություն թվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, մաքսային կարգավորման, ագրոարդյունաբերական համալիրի, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։

«Այժմ կարևոր է Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների փոխգործակցությունը տեղափոխել կոնկրետ տնտեսական նախագծերի և արդյունքների հարթություն», – ամփոփել է Բակիտժան Սագինտաևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930