Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն բարձր է գնահատում Հենրիխ Մխիթարյանի դերը միլանյան թիմում։ «Ուդինեզեի» դեմ հանդիպումից հետո ռումինացի մասնագետը, խոսելով թիմի ռոտացիայի և ֆուտբոլիստների նշանակության մասին, առանձնահատուկ անդրադարձել է նաև հայ կիսապաշտպանին։
Մխիթարյանը վերադարձել էր «Ինտերի» մեկնարկային կազմ, իսկ Կիվուն ընդգծել է, որ նրա նման փորձառու ֆուտբոլիստների ներկայությունը չափազանց կարևոր է երկար մրցաշրջանի ընթացքում։
Մարզիչի խոսքով՝ թիմի խիտ խաղացանկի պայմաններում կազմի ռոտացիան անխուսափելի է։ «Ինտերը» բազմաթիվ հանդիպումներ ունի անցկացնելու, ուստի բոլոր ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն իրենց հնարավորությանը և մշտապես պահպանեն բարձր մարզավիճակ։
«Մենք ունենք մրցունակ կազմ և փորձում ենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի բերել լավագույն վիճակի։ Կարևոր է, որ բոլորը զգան՝ իրենք այս նախագծի մասն են, որովհետև մեզ բոլորի կարիքն է զգացվում»,- նշել է Կիվուն։

