Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի հետ կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Անհրաժեշտ է ուժեղացնել Սահմանապահ ծառայությունը Ուկրաինայի հետ սահմանի հատվածում։ Սահմանապահ զորքերին աջակցություն կտրամադրեն ինչպես ինժեներական, այնպես էլ օպերատիվ ստորաբաժանումները։ Բանակն ավելի մեծ չափով կաջակցի սահմանապահներին, քան մինչև այժմ եղել է», – ասել է Կոսինյակ-Կամիշը։

Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է Բելառուսի հետ սահմանին սահմանապահներին օգնելու նպատակով զորքեր ուղարկելու մասին և հավելել, որ «միգրացիոն ալիքը, որը դիտվել է 2022-2025 թվականներին, 2026-ից ի վեր այնքան էլ ուժեղ չէ»։

2021 թ. կեսերին լեհ-բելառուսական սահմանին կուտակվել էր ԵՄ երկրներ մուտք գործելու հույս ունեցող մի քանի հազար միգրանտ։ Այդ ժամանակվանից ի վեր անօրինական միգրանտները ամեն ամիս փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհական իշխանությունները խստացրել են սահմանների պահպանությունը, տեղակայել են զինվորականների և կասեցնում են անօրինական միգրանտների կողմից սահմանը հատելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի համար։ Բելառուսը հերքում է այդ բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով արտաքսում է միգրանտներին իր տարածք և արհեստականորեն սրում փախստականների հետ կապված իրադրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930