Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են ԱՄՆ-ի չորրորդ MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը վերջին մի քանի օրվա ընթացքում։
Այս մասին սեպտեմբերի 15-ին հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
«Հորմուզի նեղուցից արևելք ընկած օդային տարածքում, երկրի հակաօդային պաշտպանության միասնական ցանցի կառավարմամբ, ԻՀՊԿ-ի Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության նոր, ժամանակակից համակարգի կրակով կալանվել և խոցվել է չորրորդ MQ-1 անօդաչու թռչող սարքը վերջին մի քանի օրվա ընթացքում», – հայտարարությունից հատված է մեջբերում IRNA գործակալությունը։

