Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Եմենի հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա։ Սարին այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։

Նրա պնդմամբ՝ Եմենի շրջափակմանը զուգահեռ Սաուդյան Արաբիան սրել է իրավիճակը՝ օդային հարվածներ հասցնելով և կոտորածներ իրականացնելով, որոնցից վերջինը, ըստ նրա, տեղի է ունեցել Ալ Ջաուֆի նահանգում։

Սարին նաև Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու և հութիներին հակադրվող ուժերին տարբեր տեսակի սպառազինություն մատակարարելու մեջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930