COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը

Մայրաքաղաքում տեղադրվեց COP17-ի գալուստը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

«Այսուհետ այն օր առ օր կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել մինչև այն պահը, երբ Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։

Յուրաքանչյուր անցնող օր մեզ մոտեցնում է COP17-ին՝ մի իրադարձության, որը Հայաստանը կդարձնի բնության պահպանության վերաբերյալ համաշխարհային երկխոսության և որոշումների առանցքային հարթակ։

Հետհաշվարկը սկսված է։

Երևանը պատրաստվում է COP17-ին։

Գործելով հանուն բնության»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930