Ո՞վ կմտածեր, որ անմեղության կանխավարկած խախտելը տարիներ անց ամենօրյա ռեժիմով «թույլատրելի է դառնալու» ԱԺ ամբիոնից ու Կառավարության նիստերի դահլիճից․ Արաքս Մամուլյան
Լրագրող Արաքս Մամուլյանը գրում է.
«Երբ Շանթ Հարությունյանի գործի քննության ընթացքում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, խեղճ մարդու քթերից բերեցինք: Մի տարի էր թմբկահարում էին, թե բա՝ նախագահը խախտել է անմեղության կանխավարկածը, իր խոսքով ազդում է դատական համակարգի վրա: Էլ չասեմ, որ դատաիրավական համակարգում բարձրաստիճան պաշտոնյա չէր մնացել, որից մեկնաբանություն չպահանջեինք էդ հայտարարության կապակցությամբ:
Ո՞վ կմտածեր, որ անմեղության կանխավարկած խախտելը տարիներ անց ամենօրյա ռեժիմով «թույլատրելի է դառնալու» ԱԺ ամբիոնից ու Կառավարության նիստերի դահլիճից»։

