ԵԱՏՄ-ն 2027-ի համար սահմանել է մսի ներմուծման սակագնային քվոտաներ․ Հայաստանին՝ 67 հազար տոննա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2027 թվականի համար սահմանել է ԵԱՏՄ երկրներ առանձին տեսակի մսի և կաթնային շիճուկի ներմուծման սակագնային քվոտաներ։

Հայաստանին սահմանվել է՝

8 հազար տոննա՝ խոշոր եղջերավոր անասունների մսի,
14 հազար տոննա՝ խոզի մսի,
45 հազար տոննա՝ թռչնամսի և թռչնամսի ենթամթերքի ներմուծման համար։

Այսպիսով, նշված մսատեսակների համար Հայաստանի ընդհանուր քվոտան կկազմի 67 հազար տոննա։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31