Հունաստանը կարող է ռազմանավ ու «F-16» ուղարկել Թուրքիայի դեմ
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ կանի Հունաստանը ծովում Թուրքիայի հետ հնարավոր բախման դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նաախարարը նշել է, որ նման պարագայում, ըստ անհրաժեշտության, Աթենքը կարող է ֆրեգատներ (բազմաֆունկցիոնալ ռազմանավ) ու «F-16»-եր ուղարկել բախման վայր։
«Հունաստանը լիովին կիրացնի իր ինքնիշխան իրավունքները»։
Բացի այդ նաև հայտնել է, որ Աթենքը չի նահանջի լարվածության դեպքում, մասնավորապես՝ Կասոս կղզու շուրջ հետազոտական աշխատանքների կամ մալուխների անցկացման գործողությունների ընթացքում։ Գերապետրիտիսի խոսքով՝ Հունաստանն այլևս ոչ թե հետևողի, այլ գործողի դերում է։

