Վալերի Օսիպյանը՝ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու մասին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հավաքված ակտիվիստները մեզ հետ զրույցում ասացին, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները բերման են ենթարկել բռնի ուժով:

Լրագրողները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից, ով ամբողջ ակցիայի ընթացքում գտնվում է ռեստորանային համալիրի տարածքում, հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկել Վարդգես Գասպարիին:

Ի պատասխան, նա ընդամենը նշեց, թե Վարդգես Գասպարին ոստիկանության բաժանմունք է հրավիրվել, քանի որ «խախտել է կարգը»:

Հարցին, թե մասնավորապես ի՞նչ կարդ է խախտել Վարդգես Գասպարին, Վալերի Օսիպյանը հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով «մնացած հարցերով» դիմել Ոստիկանության լրատվական ծառայություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031