Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հավանականությունը մեծ է, բայց… Վարուժան Գեղամյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, արտաքին ուժերի ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա և երկրի աշխարհաքաղաքական դիրքի հնարավոր փոփոխությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի դերին, նրանց ռազմավարական նպատակներին ու Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությանը:

Այս համատեքստում ծրագրում մանրամասն քննարկվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, Բաքվից հնչող պահանջները և դրանց առաջմղման հնարավոր հետևանքները Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության համար:

Կարդացեք նաև

Առանձնակի շոշափվել է Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարությունը և նրա տարածաշրջանային նպատակները, որոնք ձևավորվել են վերջին հարյուր տարվա ընթացքում:

Քննարկման կարևոր թեմա է դարձել նաև TRIPP+ հիմնադրամը: Խոսվել է Հայաստանի համար ծրագրի հնարավոր ռիսկերի և այն մասին, թե ինչ քաղաքական ու տնտեսական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանում նոր ենթակառուցվածքային համակարգի ձևավորումը։

Ծրագրում քննարկվել են նաև այն հարցերը, թե ինչ շահեր կարող են կանգնած լինել TRIPP+-ի իրականացման հետևում, որքանով է ծրագիրը համապատասխանում Հայաստանի երկարաժամկետ շահերին, և ինչ նոր մարտահրավերներ կարող են առաջանալ երկրի համար տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի և արտաքին խաղացողների ակտիվացման ֆոնին:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31