Խոսրով Հարությունյանի պատասխանը՝ Լևոն Զուրաբյանին. Գոնե Լևոն Զուրաբյանի ընդդիմության շարքերը համալրվել չեն կարող

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ խիստ գնահատականներ ու որակումներ էր հնչեցրել Կառավարության հասցեին՝ բյուջեից յուրացումներ կատարողներին անվանելով «լափողներ ու թալանչիներ»:

Այսօր ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահն անցնի ընդդիմության շարքերը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասել էր. «Չեմ կարծում, որ ընդդիմության գործերն այնքան լավ են, որ Հովիկ Աբրահամյանն անցնի ընդդիմության շարքերը: Բայց ճգնաժամի խորացումը կարող է բերել այնպիսի գործընթացների, որ, եթե ոչ՝ Հովիկ Աբրահամյանը, բայց ՀՀԿ ներսում ինչ-որ ուժեր հրաժեշտ տան խորտակվող նավին»:

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ում գտնվեն պատգամավորներ, ովքեր այս ամենից հետո անցնեն ընդդիմության կողմը: Ի պատասխան՝ նա ասաց. «Լևոն Զուրաբյանի ներկայացրած ընդդիմության շարքերը, չեմ կարծում, որ երբևէ կարող են համալրվել: Եթե համալրվեին՝ հիմա համալրված կլինեին:

Շատերը փորձում են ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Ոչ ավել, ոչ պակաս: Բայց իրականության հետ սա ոչ մի կապ չունի: Գոնե Լևոն Զուրաբյանի ընդդիմության շարքերը համալրվել չեն կարող: Սա ոչ թե իմ ցանկությամբ է կամ որևէ մեկի, այլ` օբյեկտիվ իրողությունը»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց ՀԱԿ-ի շարքերը չեն կարող համալրվել, նա պատասխանեց. «Դե, եթե համալրվելու լիներ, հիմա վաղուց համալրվել էր` ոչ թե 6 կամ 7 հոգով կլինեին խորհրդարանում»:

Տեսանյութեր

Լրահոս