Բաժիններ՝

Օրվա ամենահամարձակ նախարարը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այլևս թաքցնելու բան չունի: Այսօր կառավարության նիստից հետո Մովսիսյանը միակ նախարարն էր, որ համաձակվեց գլխավոր մուտքից դուրս գալ: Մինչև վերջերս Մովսիսյանն ամեն կերպ խուսափում էր լրագրողներից:

Գազի թանկացման հետ կապված հարցերն արդեն հստակեցվել են, Վերահսկիչ պալատը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստուգումներ չի անցկացրել, և նախարարը պարզապես կարիք չունի լրագրողներից խուսափելու: Միակ հարցը, որ գազի հետ կապված դեռ վերջնական պատասխան չի ստացել, սուբսիդավորումն է: Լրագրողների հարցին, թե ի՞նչ նորության կա սուբսիդավորման խնդրի վերաբերյալ, Մոսվսիսյանը հընթացս նետեց՝ «ոչինչ»:

Հիշեցնենք, որ գազի թանկացումը մեղմելու համար ՀՀ կառավարությունը խոստացել է սուբսիդավորել կապույտ վառելիքի գինը սահմանի վրա: Իսկ թե ինչ միջոցներով՝ սկզբում նշվեց ՌԴ հատկացնելիք ինչ-որ «գրանտ», ապա հայտարարվեց, որ «Գազպրոմը» պահանջում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում ՀՀ կառավարության 20% մասնաբաժինը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031