Բաժիններ՝

Մինչև ե՞րբ. մամուլ

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է մի որոշման նախագիծ, որը վերաբերում է Իրան-Հայաստան «հռչակավոր» երկաթուղուն: Այդ նախագծից հերթական անգամ պարզ է դառնում, որ դարի այդ կառույցը ի սկզբանե տապալված է եղել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Որոշման նախագծով առաջարկվում է ավելի քան 17 միլիոն դրամով նվազեցնել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Ինչ է սա նշանակում: «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ստեղծվել էր հենց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը սկսելու համար: Երեք տարի առաջ դրա կանոնադրական կապիտալի համալրման համար գումար հատկացվեց ՀՀ կառավարության պահուստային Ֆոնդից: Ենթադրվում էր, որ երկաթուղու շինարարության համար այլ աղբյուրներից գումարներ կհայթայթվեն, սակայն դա տեղի չունեցավ, ուստի այդ հիմնարկի պահպանման համար իրականացված ծախսերը վերցնում են հենց կանոնադրական կապիտալից: Պարզ չէ, թե մինչև երբ է գոյություն ունենալու այդ անիմաստ կառույցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս