Թուրքիան սպառնալիք չէ որևէ երկրի համար. Աքար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը գրառում է արել Թուրքիայի անվտանգության քաղաքականության, կիպրական հարցի ու տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա գրառման սկզբում գրել է․ «Որոշ հույն քաղաքական գործիչներ նույնպես սկսել են տեսնել ճշմարտությունը» ու նշել․

«Անվտանգություն և խաղաղություն. հնարավոր չէ ապահովել սադրանքների, վախի քաղաքականության, սպառազինությունների մրցավազքը խթանող կամ ատելության խոսքի միջոցով…»

Ըստ Աքարի՝ Թուրքիան սպառնալիք չէ որևէ երկրի համար ու ընդգծել է, որ այդ մոտեցումը չպետք է համարել թուլություն։ Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ Աքարը հայտնել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանելու իր սեփական իրավունքները և կիպրոսցի թուրքերի իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31