Բաժիններ՝

Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Կենցաղային ապրանքների և տեքստիլի «Madame Coco» թուրքական ապրանքանիշն ամբողջությամբ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է էլեկտրոնային առևտրի շուկայի մասնակիցների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Քերմեդչիևան:

Քերմեդչիևայի խոսքով՝ ապրանքանիշը ռուսական շուկա է մտել 2023-ի փետրվարին և երկու տարվա ընթացքում խանութներ է բացել Մոսկվայի, Եկատերինբուրգի, Կազանի, Գրոզնիի և այլ քաղաքների խոշոր առևտրի կենտրոններում: 2025-ի սկզբին ընկերությունը հայտարարել էր հետագա ընդլայնման ծրագրերի մասին:

Նա նշել է, որ սա գործունեության ժամանակավոր դադարեցում կամ առանձին խանութների փակում չէ, այլ ընկերության լիակատար դուրսբերում ռուսական շուկայից :«Madame Coco»-ն Ռուսաստանում շահագործում էր 29 խանութ:

Փակման հիմնական պատճառներն են հաճախորդների հոսքի և պահանջարկի նվազումը, վարձավճարների բարձր գինը, ինչպես նաև վաճառքի անկումը փոխհատուցելու անկարողությունը, ինչի պատճառով, ամենայն հավանականությամբ, ընկերությունը սնանկացման եզրին է հասել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31