Սիրիայում Մակրոնի հետքերով. Ֆրանսիան կրկին շտապում է Մերձավոր Արևելք

Փարիզը նախաձեռնում է նավթատրանզիտային նախագիծ, որը կցանկանար տեսնել իր վերահսկողության ներքո

Հորմուզի նեղուցում ճգնաժամի սկսվելուց ի վեր Ֆրանսիան ուսումնասիրում է այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ քննարկվող նախագծեր, որոնք ներառում են նավթի տեղափոխում Սիրիայի և Լիբանանի միջով դեպի Եվրոպա և դրանից այն կողմ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս մասին հայտարարել է հուլիսի 9-ին ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում՝ նախագահ Մակրոնի Դամասկոս կատարած այցից հետո:

Նախարարը նշել է, որ Իրանը, «հարձակվելով տարածաշրջանում նավերի վրա, խախտում է՝ ինչպես հունիսին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմերը, և կողմերին հանգստության և բանակցությունների վերսկսման կոչ է արել»՝ չհիշատակելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրական ագրեսիան, որը պաշտպանվում է և, ինչպես տեսնում ենք, անհաջող:

Կարդացեք նաև

Միաժամանակ, ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ պատերազմում տարածաշրջանում «հաղթողներ չկան, իսկ պարտվողների թվում են և Իրանի ժողովուրդը, և ամերիկացիները, և ֆրանսիացիները։ Մենք մտադիր չենք շարունակել վճարել այն պատերազմների համար, որոնք մենք չենք վարում»։

Չնայած հուլիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսմանը՝ ֆրանսիական խոշորագույն «Շառլ դը Գոլ» ավիակիրը չի վերադառնա Մերձավոր Արևելք, տեղեկացրել է պարոն Բարրոն՝ հավելելով, որ Փարիզը հանդես է գալիս տարածաշրջանում հանգստության հաստատման, ականազերծման գործողությունների մեկնարկի և նավագնացության ազատության վերականգնման օգտին, քանի որ «մենք կտրականապես դեմ ենք ցանկացած խոչընդոտի, շանտաժի՝ ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ՝ աշխարհի մյուս բոլոր նեղուցներում»:

Մինչդեռ «Շառլ դը Գոլ» ավիակիր խումբը շարունակում է հերթապահություն իրականացնել Մադագասկարի և Սեյշելների շրջանում գտնվող ֆրանսիական կղզիների մոտակայքում, այսինքն՝ դրանց և Արաբական թերակղզու հարավային ափի գրեթե միջնամասում։ Հունիսին այն նկատվել է նախկին ֆրանսիական Ջիբութիում գտնվող ֆրանսիական ռազմական բազաների (ՌՕՈւ և ՌԾՈւ) մոտ՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ, որի տարածքում 2023-2024 թվականներից գործում է Հնդկական օվկիանոսի ավազանի մի շարք երկրների միավորված ռազմածովային հրամանատարությունը (Ֆրանսիայի հովանու ներքո)։

Հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով նավթ մատակարարելու հնարավորությունը, Բարրոն դրական պատասխան է տվել. «Իհարկե, այս ճգնաժամի հենց սկզբից մենք դիտարկել ենք, այդ թվում՝ այլընտրանքային երթուղիների պատրաստման գաղափարը, այդ թվում՝ իրաքա-սիրիական, որպեսզի կախված չլինենք աշխարհի տարբեր մասերում նավագնացության սահմանափակումներից», առավել ևս, որ «Սիրիան ուժ է ստանում և դառնում տնտեսական և տարանցիկ փոխգործակցության պոտենցիալ կենտրոն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»:

«Ասադի ռեժիմի» փլուզումից հետո «վերամիավորման» գործընթացի մեջ մտնելով՝ Սիրիան կարող է դառնալ «նոր տարածաշրջանային կենտրոն», ռազմավարական միջանցք, որով կարելի է Պարսից ծոցից նավթ տեղափոխել Միջերկրական ծով՝ դրանով իսկ նվազեցնելով հնարավոր խափանումների հետևանքները: Այս ծրագրի իրականացումը պահանջում է առկա ենթակառուցվածքների համակողմանի գնահատում և անվտանգության անհրաժեշտ երաշխիքների տրամադրում, ինչը կարևոր նշանակություն կունենա համաշխարհային էներգետիկ շուկաների անվտանգության ապահովման համար:

Զարմանալի չէ, որ այս բոլոր հայտարարությունները հնչել են հուլիսի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Դամասկոս կատարած այցից հետո: Պատվիրակության կազմում, որը շփվել է «ժամանակավոր նախագահ» Ահմեդ ալ-Շարաայի հետ, նկատվել է TotalEnergies-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույանեն։ Սիրիան բնութագրելով որպես երկիր, որը գտնվում է «Մերձավոր Արևելքի խաչմերուկում», նա հայտարարել է, որ այն կարող է կենսական էներգետիկ կապ հաստատել Իրաքի և Միջերկրական ծովի միջև:

Ի պատասխան Հորմուզի նեղուցի ընդհատումների՝ Իրաքն ապրիլից իր նավթը տանկերով արտահանում է Սիրիայի տարածքով։ Ապրիլ-հունիս ամիսներին այդ երթուղով արտահանվել է ավելի քան 600 հազար տոննա վառելիք։ Հունիսին Իրաքի և Սիրիայի պաշտոնյաները քննարկել են Քիրքուկ-Բանիաս նավթամուղի աշխատանքի վերսկսումը և էներգակիրների տարանցման մեխանիզմների ստեղծումը:

TotalEnergies ընկերությունը նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Միջերկրական ծովում ծովային բլոկի մշակման վերաբերյալ, սակայն կոնկրետ ծրագրեր դեռևս չկան: Պույանեի խոսքով՝ «այսօր պարզ է, որ անվտանգության իրավիճակը մեզ առայժմ թույլ չի տալիս աշխատել այստեղ։ Սակայն, ես կարծում եմ, որ այստեղ՝ Դամասկոս գալը դրական նախաձեռնություն է»։

Այս հայտարարություններից անմիջապես հետո երկու ռումբ պայթեց Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր ֆրանսիական պատվիրակությունը, ինչը դարձավ վերոհիշյալ խնդիրների տեսանելի հաստատումը:

Հայտարարելով, որ Սիրիայի վարչակազմին անհրաժեշտ է ժամանակ տրամադրել երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, Պույանեն խոստովանել է. «Մենք չպետք է շատ բան պահանջենք… մեզ մի քիչ համբերություն է պետք»:

Ֆրանսիայում, ինչպես և Սպիտակ տանը, դիտարկում են 2026-2027 թվականներին Քիրքուկ-Հադիթա-Բանիաս / Տարտուս նավահանգիստներ (Ի սկզբանե նավթամուղի վերջնակետը պաղեստինյան Հայֆան էր (այժմ՝ նավահանգիստ Իսրայելի հյուսիսում), նավթամուղի ճյուղի հզորության ընդլայնման հեռանկարները՝ դեպի Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի ճյուղավորմամբ և այս արտերիայի նկատմամբ հնարավոր կոնցեսիոն վերահսկողությամբ՝ տարածաշրջանում իրավիճակի սրման և դրան Դամասկոսի ու Բեյրութի համաձայնության դեպքում։

Այս առումով պետք է նշել, որ Քիրքուկ-Հադիթա-Բանիաս/Տարտուս/Տրիպոլի խողովակաշարը ստեղծվել է 1930-ականների կեսերից մինչև 1940-ականների երկրորդ կեսը (1941-1944 թվականների ընդմիջումով) ֆրանսիական Compagnie Francaise des Petroles-ի (1986 թվականից՝ նույն TotalEnergies) մասնակցությամբ, այսինքն՝ Սիրիայի և Լիբանանի նախկին ֆրանսիական պրոտեկտորատների անկախության հռչակումից (1943-1945) կարճ ժամանակ անց։ Սակայն, 1950-ականների երկրորդ կեսին, ամերիկյան և բրիտանական կորպորացիաները ֆրանսիացիներին դուրս մղեցին Լևանտի էներգետիկ զարկերակների կառավարումից։

Չնայած ռեժիմի փոփոխությանը, Դամասկոսում պահպանվում է «դժգոհությունը» Ֆրանսիայից՝ 1939 թվականին նրա կողմից Սիրիայի հյուսիս-արևմտյան Ալեքսանդրետայի (Իսկենդերուն) շրջանը Թուրքիային փոխանցելու և 1942-1943 թվականներին Լիբանանը Լևանտի ֆրանսիական պրոտեկտորատից անջատելու պատճառով։

Ֆրանսիական գաղութատիրությունը Մերձավոր Արևելքին բերեց բազմաթիվ արհավիրքներ՝ ներառյալ տեղական մշակութային արժեքների համակարգված կողուպուտը (թեկուզև բարեհունչ պատրվակներով), և հազիվ թե պատահական են խորհրդանշական քայլերը, ինչպիսիք են Փարիզի ինստիտուտի կողմից արաբական աշխարհի տերերին 23 արտեֆակտների վերադարձը, որոնք Ֆրանսիայում մնացել էին շատ ավելի երկար, քան ենթադրվում էր։

Դամասկոսի, Հալեպի, Լաթաքիայի և Պալմիրայի թանգարանների կողմից 2010-2011 թվականներին «վարձակալությամբ» տրամադրված պատմական ժառանգությունները վերադարձվել են Սիրիա՝ ֆրանսիական նախագահական օդանավով։ Դրանց թվում են հռոմեական բրոնզե իրեր, բյուզանդական և իսլամական մետաղադրամներ, Պալմիրայից թաղման ռելիեֆներ, որոնք թվագրվում են 2-րդ և 3-րդ դարերով, խճանկարի մի հատված Ումայադների մզկիթից, ինչպես նաև Իշկի-Մարի փղոսկրից արձանիկ, որը ֆրանսիացի հնագետները հայտնաբերել են հնագույն Մարի քաղաքի Իշտար տաճարում 1934 թվականին:

Պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Դամասկոսի Ժողովրդական պալատում՝ Մակրոնի և ալ-Շարայի ներկայությամբ: Սոցցանցերում Ելիսեյան պալատի տերը գրել է՝ Ֆրանսիան պատերազմի տարիներին խնամքով պահել է Սիրիայի հնագիտական գանձերը՝ պաշտպանելով դրանք ոչնչացումից և ապօրինի առևտրից, և հպարտություն հայտնել դրանք Դամասկոս վերադարձնելու համար: Հնագիտության ինստիտուտի (IMA) նախագահ Անն-Քլեր Լեժանդրը նույնպես ողջունել է արտեֆակտների վերադարձը՝ նշելով, որ ինստիտուտը Սիրիային նվիրված խոշոր ցուցահանդես է պատրաստում 2028 թվականին՝ նշանավորելով երկու երկրների միջև համագործակցության նոր փուլ:

Դամասկոսում ստորագրված ֆրանս-սիրիական համաձայնագրերի թվում են ծովային և օդային տրանսպորտի,  լոգիստիկայի ոլորտում ռազմավարական գործընկերությունը՝ ցամաքային և ծովային նավահանգիստների գլխավոր վարչության և Սիրիայի մաքսային ծառայության միջև, և շատ ուրիշներ։ Այնուամենայնիվ, այս համաձայնագրերից նույնիսկ մի քանիսի իրականացումը կպահանջի զգալի ջանքեր, և փաստ չէ, որ դրանք կպսակվեն հաջողությամբ։

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31