Տեսնենք ՌԴ որևէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսնենք ՌԴ որևէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Կիեւում հանդիպել է նախագահ Զելենսկու հետ:
Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օժանդակության համար։
Հիշեցնեմ, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը 2022-ի փետրվարին, СВО-ի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ կնքել էին ռազմավարական դաշնակցության հռչակագիր։
Այս տարիների ընթացքում Ադրբեջանը բացահայտ քաղաքական և այլ տիպի աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից ՌԴ-ի թշնամի Զելենսկու վարչակարգին։
Տեսնենք վաղն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու, թե՞ ադրբեջանցիներին թույլատրված է ջերմ շփումները Զելենակու հետ։
Ասածս ի՞նչ է…
Այո, ես քննադատել ու քննադատում եմ ՀՀ կառավարիչների չհաշվարկված ու վնասակար քայլերն ուղղված հայ-ռուսական դաշնակցության դեմ, բայց հազարապատիկ ավելի վատ վարվում է Ալիևի ռեժիմը ՌԴ-ի հետ՝ ցերեմոնիկ ջերմացնելով հարաբերությունները Կիևի վարչակարգի հետ։
Ակհայտ է, որ պաշտոնական Երևանի նման քայլերի դեպքում, պաշտոնական Մոսկվան դա առնվազն խիստ քննադատության կենթարկեր։
Հիմա սպասե՞նք Մոսկվայից խիստ քննադատության պաշտոնական Բաքվի հակառուսական քայլերի կապակցությամբ թե՞ այստեղ դեռ գործում է հին հունական կանոնը՝ «ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»»։

