Բաժիններ՝

Աբրահամյաններն Արարարտի մարզի բնակիչներին զրկել են ջրից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի գերդաստանին պատկանող կալվածքներն ամռան ամիսներին իսկական պատուհաս են դառնում Արարատի մարզի գյուղերի համար: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մարզում խմելու ջրի դեֆիցիտ կա:

Մասնավորապես Արմաշ, Սուրենավան գյուղերում արդեն 10 օր է՝ ջուր չունեն, այն  մատակարարվում է լավագույն դեպքում շաբաթը 1 անգամ, 30-40 րոպեով: Բանն այն է, որ Աբրահամյանների մոտ 100 հեկտար հողերին ոռոգման ջրի ծավալները չեն բավարարում, և այդ նպատակով նաև  խմելու ջուրն է օգտագործվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս